ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ցանկանում ենք հայտնել, որ այսօր կայացավ «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» / “STRONG CSOs” ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում հաղթած ծրագրերի պայմանագրերի կնքման պաշտոնական արարողությունը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ “STRONG CSOs” ծրագրի թիմի և «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ-ի միջև քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ շուրջ մեկտարյա ինտենսիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ս.թ.-ի հոկտեմբերի 1-ից ԳՈՒՄ ՀԿ-ն կմեկնարկի «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել Ուրցաձորի և Գորիսի խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացում:

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 70 երիտասարդներ կզարգացնեն իրենց կարողությունները ծրագրերի նախագծման, ֆոնդահայթհայթման և կամավորության ոլորտներում՝ դառնալով ակտիվ դերակատարներ և բարձրացնելով իրենց մասնակցությունը համայնքային զարգացման և համայնքի կառավարման գործընթացներում:

*«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականող կոնսորցիում. «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ, «Հանրային հետազոտությունների և խորհրդատվութոյւնների կենտրոն» ՀԿ , «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամ և «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»: