Կազմակերպական կարողությունների գնահատումներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող « ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում 2017թ.-ի հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության փորձագիտական խումբը այցելություններ էր կազմակերպել Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Վարդենիս և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերիում ընտրված շահառու ՀԿ-ների կարողությունների գնահատումն էր:
Հունվարի 31-ին կարողությունների գնահատումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի «Գեղարեգ» և «Աստղացոլք» ՀԿ-ների, իսկ փետրվարի 1-ին՝ Գեղարքունիքի մարզի «Աստղավարդ» ՀԿ-ի և Կոտայքի մարզի Ռերուս կենտրոն բարեգործական կազմակերպության գրասենյակներում:
ՀԿ կարողությունների գնահատումները թիրախ կազմակերպությունների կարողությունների զարգացման պլանի մշակման, ինստիտուցիոնալ ընթացակարգերի համալրման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակ են հետապնդում:
Գնահատումներին մասնակցել են վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, անդամներ ու խորհուրդների անդամներ: