‘’Գործընկերություն և ուսուցում’’ հասարակական կազմակերպության փորձագետները ս.թ. փետրվարի 9-ին և 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շահառու ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների գնահատման նպատակով այցելեցին Արմավիր քաղաքի ՛՛Արմավիրի զարգացման կենտրոն՛՛ սոցիալ-տնտեսական ՀԿ, Մեծամորի ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ՀԿ, Էջմիածնի ՛՛Մեր տուն՛՛ սոցիալական ՀԿ, Արտաշատի ՛՛Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա՛՛ և Աշտարակ քաղաքի ՛՛Աշտարակ՛՛ համայնքային զարգացման հիմնադրամ: