՛՛Գործընկերություն և ուսուցում’’ հասարակական կազմակերպության փորձագետները ս.թ. փետրվարի 16-ին և 17-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպական կարողությունների գնահատման նպատակով հանդիպումներ ունեցան Արարատ, Արագածոտն և Կոտայք մարզերի շահառու ՔՀԿ-ների հետ:
Կազմակերպական կարողությունների գնահատումները կոչված էն աջակցելու շահառու կազմակերպություններին ինքնագնահատելու արդյունավետ կազմակերպական կառավարման հիմնական բաղադրիչներն ու տարրերը՝ հիմնական շեշտադրում կատարելով այն առաջնային ոլորտների վրա, որոնք կարիք ունեն ամրապնդման և հետագա զարգացման:
Կազմակերպական կարողությունների զարգացումը շարունակական գործոընթաց է, որի շրջանակներում գնահատման արդյունքների օգտագործումը կոնկրետ գործողությունների պլանանվորման մեջ հնարավորություն է տալիս կազմակերպությունններին մշակել կազմակերպական զարգացման հստակ ճանապարհային քարտեզ: