«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիր
Դոնոր կազմակեպություն – Լիդիան Արմենիա
Համագործակից կազմակերպություններ – HDP հիմնադրամ/ <<Մարդկային արժանապատվություն և խաղաղություն>> հիմնադրամ, <<Զանգակատուն>> ԲՀԿ
Իրականացման ժամանակահատվածը – 1.03.2017-31.12.2017
Իրականցման վայրը – ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորհայք համայնքներ
Շահառուները – Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորհայք համայնքների ֆերմերներ, ովքեր <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ջերմոցների սեփականատերերն են և Զանգակատուն ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների ուսուցում անցած աղջիկների և կանանց խումբ:
Շահառուները կմասնակցեն սոցիալական ձեռնարկատիրությունների/ՍՁ հիմնադրմանը, կարողությունների զարգացման դասընթացներին և խորհրդատվություններին, շուկայի ուսումնասիրություններին, ՍՁ-ների ապրանքանիշի մշակմանը, մարկետինգային ռազմավարության և բիզնես պլանի զարգացմանը, ապրանքների փաթեթավորման և սպառման գործընթացներին:
Ծրագրի նպատակը – «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրն ուղղված է փորձարկել և նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի սոցիալապես խոցելի և այլ անդամների բարեկեցության ապահովման միջոց>>:
Ակնկալվող արդյունքներ
Երկու ՍՁ-ների (ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԵՏ), (ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) հիմնում և դրանց պետական գրանցում:
- Երկու ՍՁ-ների մարկետինգային գործիքների մշակում:
- Երկու ՍՁ-ների կողմից ապրանքների արտադրություն` շուկայի պահանջներին համապատասխան:
Ծրագրի շրջանակներում Գնդեվազ, Սարավան, Ջերմուկ և Գորհայք համայնքների ներկայացուցիչների համար դասընթացներն ու խորհրդատվությունները կիրականացվեն երկու փուլերով:
Առաջին փուլի դասընթացների ու խորհրդատվությունների թեմաներն են – Կառավարում և առաջնորդություն, Սոցիալական ձեռնարկատիրություն, Բիզնես մոդել, ՍՁ-ի իրավական և հարկային դաշտերի հիմնում, ՍՁ-ի կառավարման կառուցվածքի և կանոնակարգի մշակում:
Երկրորդ փուլի դասընթացների ու խորհրդատվությունների թեմաներն են – Դրամական միջոցների ֆինանսական պլանավորում և կանխատեսում, Շուկայի հետազոտություն, Հաճախորդների սպասարկում և մարկետինգ, Բիզնես պլանի մշակում, Բանակցության հմտություններ, Շուկայի չափորոշիչների մշակում, Մարկետինգային գործիքի կիրառում: