«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր
Ծրագրի նպատակը – «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Դոնոր կազմակեպություն – ԱՄՆ ՄԶԳ
Համագործակից կազմակերպություններ – «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ/ԵՀՀ,
Իրականացման ժամանակահատվածը –10.11.2016-10.11.2017
Իրականցման վայրը – ՀՀ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք մարզեր
Շահառուները – ՔՀԿ – ներ և ոչ ֆորմալ խմբեր ՀՀ 7 մարզերից
Ակնկալվող արդյունքներ
- ՔՀԿ-ները թիրախ մարզերում դարձել են ուժեղ և կայուն կառույցներ ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպական կարողությունների զարգացման, ֆինանասական կայունության և հանրային կապերի ոլորտներում
- Թիրախ մարզերում ձևավորված ՔՀԿ համախմբման կենտրոնները իրականացնում են տարաբնույթ նախաձեռնություններ, տրամադրում են ՔՀԿ կարողությունների զարգացման ծառայություններ
- ՔՀԿ-երը ձևավորել են արդյունավետ համագործակցություն և երկխոսություն ՏԻՄ-պետական-մասնավոր հատվածի կառույցների միջև՝ ուղղված համայնքային հիմնախնդիրների լուծմանը
- ՔՀԿ-ՏԻՄ-պետական-մասնավոր հատվածի կառույցների համագործակցությամբ թիրախ մարզերում իրականացվել են համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ