ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Մայիսի 7-ին Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Պոեզիայի Ասմունքի Ազգային Մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի մրցույթը կազմակերպվել էր Խաղաղության կորպուսի կամավորների և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ- ի համատեղ ջանքերով:

Մրցույթի եզրափակիչ փուլի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան  Խաղաղության  կորպուսի կամավոր Դառլին Մոնռեոն և ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը: Այնուհետև խոսքը փոխանցվեց  ԳՈՒՄ ՀԿ-ի տնօրեն Արտաես Տոռոզյանին, ով ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին, քաջալերեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն էին ունեցել մրցույթի կազմակերպման ընթացքում:

Պոեզիայի Ասմունքի Ազգային  Մրցույթի նպատակն է օգնել միջնակարգ և հիմնական դպրոցների աշակերտներին զարգացնելու իրենց հանրային խոսքի հմտությունները, քննադատական մտածողությունը, անգլերենի իմացությունը, մշակութային իրազեկվածությունը:

Այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 400 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, որից 50 աշակերտ հանդես եկավ եզրափակիչ փուլում:

Յուրաքանչյուր տարիքային խմբում աշակերտները զբաղեցրեցին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները: Ընդհանուր թվով 18 աշակերտներ արժանացան  1-ին, 2-րդ և 3-րդ մրցանական տեղերին և խրախուսական նվերներ ստացան: