«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց

«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման»  ծրագրի շրջանակներում  ս/թ. ապրիլի 26-27-ին Վայոց Ձորի մարզի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ»  թեմայով երկօրյա դասընթաց:

Դասընթացը նպատակ ուներ բարելավելու  թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման վերաբերյալ:

Դասընթացը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքում՝ «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակում: Դասընթացին մասնակցել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի թվով 17 մասնակից:

Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի փորձառու դասընթացավար Արթուր Վարդազարյանը:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները  ծանոթացել են  ՀԿ հեռահար և կարճաժամկետ  պլանավորման գործընթացի հիմնական քայլերին, գործնականում սահմանել իրենց կազմակերպությունների տեսլականները, կատարել ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն:

Դասընթացի ավարտին մասնակիցները առաջադրանք են ստացել իրենց կազմակերպություններում երկու շաբաթվա ընթացքում սահմանել, վերանայել իրենց առաքելությունը, տեսլականը, մշակել ռազմավարական հիմնական ուղղություններն ու նպատակները:

Երկու շաբաթ հետո  մասնակիցներին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կտրամադրվի  համապատասխան խորհրդատվություն իրենց կազմակերպությունների  ռազմավարական պլանը մշակելու ուղղությամբ: