«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացները։
Երիտասարդների համար իրականացվել է «Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության մակարդակները
Շահերի պաշտպանության գործիքակազմը
Շահերի պաշտպանության քայլերը
ՇՊ հիմնախնդրի բացահայտում։
Դասընթացի ընթացքում երիտասարդները կատարել են գործնական աշխատանք, վեր են հանել համայնքային հիմնախնդիրներ, որոնց լուծման համար մշակելու են տարբեր ուղիներ՝ հիմնվելով ստացած գիտելիքիների և հմտությունների պաշարի վրա։
Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։