«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր

«ՀԿ  Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման»  ծրագիր

 

Ծրագրի նպատակը – «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:

 

Դոնոր կազմակեպություն – ԱՄՆ ՄԶԳ

Համագործակից կազմակերպություններ – «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ/ԵՀՀ,

Իրականացման ժամանակահատվածը –10.11.2016-10.11.2017

Իրականցման վայրը – ՀՀ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք մարզեր

Շահառուները – ՔՀԿ – ներ և ոչ ֆորմալ խմբեր ՀՀ 7 մարզերից

 

Ակնկալվող արդյունքներ

  • ՔՀԿ-ները թիրախ մարզերում դարձել են ուժեղ և կայուն կառույցներ ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպական կարողությունների զարգացման, ֆինանասական կայունության և հանրային կապերի ոլորտներում
  • Թիրախ մարզերում ձևավորված ՔՀԿ համախմբման կենտրոնները իրականացնում են տարաբնույթ նախաձեռնություններ, տրամադրում են ՔՀԿ կարողությունների զարգացման  ծառայություններ
  • ՔՀԿ-երը ձևավորել են արդյունավետ համագործակցություն և երկխոսություն ՏԻՄ-պետական-մասնավոր հատվածի կառույցների միջև՝ ուղղված համայնքային հիմնախնդիրների լուծմանը
  • ՔՀԿ-ՏԻՄ-պետական-մասնավոր հատվածի կառույցների համագործակցությամբ թիրախ մարզերում իրականացվել են համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ