ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՎԵՐ
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ»
ԾՐԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարգելի´ գործընկերներ,
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Եվրոպական միության կողմից համաֆինասավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համանքում իրականացված համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումներին:
Տոնական միջոցառումները տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում՝ Ուրցաձոր բնակավայրում:
Տոնական միջոցառումների շարքում նախատեսված է՝
- Մշակույթային տոնական միջոցառում. Երաժշտական և պարային ներկայացումներ,
- Համայնքային երիտասարդական կենտրոնի բացման պաշտոնական արարողություն/«Ուրցաձորի երտիասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ պաշտոնական շնորհանդես,
- Ուրցաձոր համայնքի 3 բնակավայրերի տրասնպորտային կանգառների բացում,
- Ուրցաձոր համայնքի մարզադաշտի բացում,
- Համայնքային սպորտլանդիա:
Համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումներին կմասնակցեն «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շահառու երիտասարդներ և շահագրգիռ կողմեր, Ուրցաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ Արարատի մարզի մարզպետարանի, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ մեր տոնական միջոցառումների շրջանակներում:
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ
Գործադիր տնօրեն՝ Արտաշես Տոռոզյան
Միջոցառումների օրակարգը կարող է գտնել այստեղ՝ Հավելված 1: