«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ» ՔՀԿ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրով նախատեսում է ընդլայնել «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ՔՀԿ կրթական ցանցը։

ՔՀԿ ցանցի ստեղծումը նպատակ ունի նպաստել Մասնագիտական կրթության և ուսուցման/ՄԿՈՒ և աշխատաշուկայի/ ԱՇ կապի ամրապնդման, կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորմանը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում:

Ցանցում կարող են ընդգրկվել այն բոլոր կրթական հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են վերոնշյալ ոլորտի խնդիրներով և պատրաստ են իրենց մասնագիտական և մարդկային ներուժն օգտագործել ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում։

Ցանցին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հարցաթերթը՝ անցնելով հետևյալ հղումով.

https://goo.gl/forms/DU6WYSt6EoRXDTAp2