ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկում է ՔՀԿ կարողությունների զարգացման շրջափուլը, որը կիրականացվի ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար:
Կարողությունների զարգացման շրջափուլը ներառում է՝
- Դասընթացներ
- Անհատական և խմբային խորհրդատվություններ
- Քոչինգ
- Սեմինար-քննարկումներ
- Ֆորումներ
- Համաժողովներ
Ծրագրի շահառու կազմակերպությունները և ոչ ֆորմալ խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու կարողությունների զարգացման բոլոր միջոցառումներին:
Կարողությունների զարգացման շրջափուլին ակտիվ մասնակցություն ապահոված կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները կառաջադրվեն տարբեր անվանակարգերում և կխրախուսվեն մրցանակներով շրջափուլի ամփոփիչ միջոցառումների ժամանակ:
ԳՈՒՄ ՀԿ-ն կապահովի կարողությունների զարգացման գործընթացի բարձր արդյունավետություն՝ ներդնելով ոչ ֆորմալ կրթության առանձնահատուկ և հետաքրքիր մոտեցումներ:
Կարողությունների զարգացման շրջափուլը կմեկնարկի «Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա /օրական 5 ժամ տևողությամբ/ դասընթացով:
Դասընթացի մասնակից ՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու նաև հետդասընթացային խորհրդատվությունից:
«Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթացը թիրախ մարզերի ՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար կիրականացվի ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:
Դասընթացին ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև ս/թ. ապրիլի 14-ը:
Դասընթացների իրականացման վայրերի վերջնական ընտրությունը կապված կլինի գրանցված ՔՀԿ-ների տեղաբաշխումից:
Դասընթացի իրականացման հստակ օրերի, վայրերի և օրակարգի վերաբերյալ դուք լրացուցիչ կտեղեկացվեք:
ԳՈւՄ ՀԿ-ն կհոգա դասընթացների կազմակերպչական բոլոր ծախսերը(մասնակիցների տրանսպորտ, ընդմիջումների կազմակերպում, գրենական փաթեթ և այլն):
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել ծրագրի համակարգողներ Աննա Դանիելյանի՝ 077 23 17 33, [email protected] /Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր/ և Դավիթ Հակոբյանի` 077 23 17 12, [email protected] /Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք մարզեր/ հետ: