Պաշտպանված լինելու իմ իրավունքը
Ծրագրի տևողությունը 2013թ. նոյեմբեր-2014թ. ապրիլ
Դոնոր կազմակերպություն – «Փի-Էյչ ինթրերնեյշնլ» ամերիկյան կազմակերպություն
Համագործակից կազմակերպություններ
- ՎՎ Հայաստանի Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ներ
- Սյունիքի ԱԽ ցանց
Ծրագրի նպատակը.
Բացահայտել անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունները, նպաստել դրանց կանխարգելմանը և իրենց իրավունքների վերաբերյալ անչափահասների իրազեկության բարձրացմանը:
Ծրագրի շահառուները ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների 34 համայնքների անչափահասներ:
Նպատակին հասնելու ռազմավարական քայլեր
- Բացահայտել անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերը
- Մշակել բռնությունների դեպքերի կանխարգելմանն ուղղված ռազմավարություններ/քայլեր
- Բարձրացնել աշակերտների, համայնքաբնակների, ծնողների, ուսուցիչների իրազեկության մակարդակը երեխաների իրավունքների վերաբերյալ
Ակնկալվող արդյունքներ և ազդեցություն
- Բացահայտվել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների 34 համայնքներում երեխաների նկատմամբ իրականացված բռնության դեպքերը:
- Անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների կանխարգելման առաջարկությունները հասցեագրվել են որոշում կայացնողներին:
- Ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
- Բարձրացել է աշակերտների, ուսուցիչների, ծնողների իրազեկության մակարդակը երեխաների իրավունքների, ինչպես նաև բռնությունից զերծ մնալու երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: