ՏԻՄ–երի վերապատրաստման դասընթացների իրականացում
Ծրագրիտևողությունը Դեկտեմբերի 2013-Մայիս 2014
Դոնորկազմակերպություն – Քաունթերփարթ ինթրնեշնլ հայաստանյան գրասենյակ
Համագործակից կազմակերպություններ
Ծրագրի նպատակը.
Բարելավել հարավային մարզերի համայնքների ՏԻՄ-երի և ՀԱԽ-երի ինստիտուցիոնալ կարողությունները` կազմակերպելով ՏԻՄ-երի համար խորացված վերապատրաստման դասընթացներ և իրականացնելով կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր:
Ծրագրի շահառուները Քաունթրփարթ Ինթրնեշնլի շահառու հարավային Հայաստանի հատվածի համայնքների ՀԱԽ-երի և ՏԻՄ-երի/ ավագանու անդմաներ, համայնքի ղեկավարներ, ՏԻՄ աշխատակազմի անդամներ:
Նպատակին հասնելու ռազմավարական քայլեր
- Իրականացնել չորս վերապատրաստման դասընթացներ համայնքային աշխատանքային խմբերի (ՀԱԽ) համար Հայաստանի հարավային հատվածում
- Իրականացնել հինգ խորացված դասընթացներ Հայաստանի հարավային հատվածի ՏԻՄ-երի համար
- Իրականացնել Սյունիքի և Վայց Ձորի մարզերի երեք համայնքներում իրականացվել են կարողությունների զարգացման հատուկ նպատակային ծրագրեր
- Մշակել և իրականացնել աշխատանքին զուգահեռ վերապատրաստման ծրագրեր Սյունիքի և Վայց Ձորի մարզերի երեք համայնքների ՏԻՄ-երի համար
Ակնկալվող արդյունքներ և ազդեցություն
- Չորս վերապատրաստման դասընթացներ են իրականացվել համայնքային աշխատանքային խմբերի (ՀԱԽ) համար Հայաստանի հարավային հատվածում
- Հինգ խորացված դասընթացներ են իրականացվել Հայաստանի հարավային հատվածի ՏԻՄ-երի համար
- Կարողությունների զարգացման հատուկ նպատակային ծրագրեր են իրականացվել Սյունիքի և Վայց Ձորի մարզերի երեք համայնքներում
- Մշակվել և իրականացվել են աշխատանքին զուգահեռ վերապատրաստման ծրագրեր Սյունիքի և Վայց Ձորի մարզերի երեք համայնքների ՏԻՄ-երի համար