Ես կարող եմ

Ծրագրի տևողությունը    2013թ. նոյեմբերի 1- 2014թ. հունիսի 30-ը  

 

Դոնոր կազմակերպություն    – «Սեյվ դը չիլդրենե/LIFE

 

Համագործակից կազմակերպություններ

 

 

Զբաղվածության պետական ծառայություն գործակալության Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն,

 

Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոն,

 

Ներառական կրթության աջակցության ցանց/ՆԿԱՑ

 

Ծրագրի նպատակը.

 

Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց /ՀՈՒԱ/ ներգրավմանը աշխատանքային գործունեության մեջ և հասարակական կյանքում:

 

Ծրագրի շահառուները – Հատուկ կարիք ունեցող անձիք

 

 

Նպատակին հասնելու ռազմավարական քայլեր

 

  • Գնահատել ՀՈՒԱ անհատական կարիքները՝ հնարավոր աշխատանքի ոլորտները հստակեցնելու նպատակով:

 

  • Զարգացնել ՀՈՒԱ աշխատանքային, հասարակական-քաղաքական գործունեության կարողություններն ու հմտությունները:

 

  • ՀՈՒԱ տեղավորել աշխատանքի և ներգրավել հասարակական գործունեության մեջ:

 

  • Աջակցել ձեռնարկությանը շուկայավարման վերաբերյալ կարողությունների զարգացման և բիզնես պլանի վերանայման գործում:

 

 

Ակնկալվող արդյունքներ և ազդեցություն

 

 

  • Գորիսի տարածաշրջանի ՀՈՒԱ 100 անձինք, ովքեր ունեն 18 և ավելի տարիք, գնահատվել են, որի արդյունքում բացահայտվել են նրանց աշխատանքային և հասարակական-քաղաքական գործունեություն իրականացնելու կարողությունները:

 

  • Ուսումնասիրվել է «Գայանե Մկրտչյանե ԱՁ-ում աշխատանքի և զբաղվածության պահանջարկը՝ պատասխանատուների հետ ունեցած հանդիպումների, նամակների միջոցով:

 

  • ՀՈՒԱ մասնակցությամբ կազմակերպվել են ուսուցումներ՝ «Գայանե Մկրտչյանե ԱՁ-ում հնարավոր մասնագիտություններով աշխատանքներ կատարելու համար:

 

  • Ստեղծվել են ուսումնական խմբերը՝ ըստ ՀՈՒԱ անհատական գնահատումների արդյունքների՝ հաշվի առնելով  նրանց նախասիրությունները: Տրամադրվել են համակարգչային դասընթացներ, ձեռքի աշխատանքների, կար ու ձևի ուսուցումներ: Ծրագրի շրջանակներում ուսումնական աշխատանքներ են կազմակերպվել 20-25 ՀՈՒԱ հետ:

 

  • «Գայանե Մկրտչյանե ԱՁ ղեկավարները տեղեկացվել են վերապատրաստումներ և ուսուցումներ անցած ՀՈՒԱ աշխատանքային գործունեության կարողությունների մասին: Ուսուցումներին մասնակցած յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստվել է անձնական գործ, որը ներառում է տվյալ անձի՝ աշխատանքային և հասարակական գործունեությամբ զբաղվելու կարողություններն ու հմտությունները փաստող ձևաթուղթը:

 

  • «Գայանե Մկրտչյանե ԱՁ-ի համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, ստեղծվել են պայմաններ և միջավայր ՀՈՒԱ համար:

 

  • Կազմակերպվել են աշխատանքային պրակտիկաներ՝ վերապատրաստված  ՀՈՒԱ-ների մասնակցությամբ: Պրակտիկաները կազմակերպվել են «Գայանե Մկրտչյանե ԱՁ և պետական ծրագրերի աջակցությամբ: 20-25 հոգու համար կազմակերպվել են աշխատանքային պրակտիկաներ՝ ներգրավելով վերապատրաստումներն անցած բոլոր անձանց: Աշխատանքային պրակտիկաները տևել են 1 ամիս: Աշխատանքային պրակտիկաներին մասնակցել են նաև հաշմանդամություն չունեցող անձինք:

 

  • Կազմակերպվել և իրականացվել է մրցույթ պրակտիկանտների կազմից հիմնական աշխատանքի ընդունելու համար: Արդյունքում  ՀՈՒԱ 10-15 անձինք ընդունվել են հիմնական աշխատանքի: Մրցույթին մասնակցել նաև հաշմանդամություն չունեցող անձինք՝ ներառական միջավայր ձևավորելու նպատակով: