«ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
«Նոր հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների ձեռնարկատիրական և բիզնես հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացները։
«Նոր հնարավորություններ երիտասարդների համար» ծրագիրը ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացնում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների տնտեսական զարգացման գործընթացներում՝ շեշտադրելով նրանց ձեռնարկատիրական և բիզնես կարողությունների զարգացումը:
Ծրագիրը նախատեսված է Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների 18-25 տարեկան երիտասարդների համար: Ծրագրի ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն ձեռնարկատիրական մի շարք հմտություններ, կսովորեն մշակել բիզնես ծրագրեր, որոնցից լավագույնները իրականացվելու հնարավորություն կստանան։