ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Հանրային վերահսկողության թվային գործիքներ» թեմայով դասընթացի իրականացման համար:
Մրցույթին կարող են դիմել և անհատ դասընթացավարներ, և մասնագիտացված կազմակերպություններ։
Դասընթացը նախատեսված է Գորիս, Տեղ, Սիսիան և Տեղ խոշորացված համայնքներում ձևավորված երիտասարդ մոնիտորների համար։
Դիմելու կարգը,
Պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով «Հանրային վերահսկողության թվային գործիքներ» թեմայով դասընթաց։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 10-ը, ժամը 23:00-ն։