ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

 

«Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի կողմից` Եվրոպական միության (European Union in Armenia) համաֆինանսավորմամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center ՀԿ-ի կողմից ղեկավարվող #ԻՐԱԶԵԿ_ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի թիմի կողմից ապրիլ ամսվա ընթացքում ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել Գորիսի համայնքի 9 բնակավայրերի 18-35 տարեկան թվով  104 երիտասարդների մասնակցությամբ։

        

 Ֆոկուս-խմբային քննարկումների ընթացքում քննարկվել  են համայնքի կառավարման գործընթացում երիտասարդների մասնակցության հետ կապված հարցերն ու  երիտասարդներին անհանգստացնող խնդիրները։

  

«Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության խթանմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ, ջատագովություն և մշակելով երիտասարդական քաղաքականություն

         

Ծրագրի շրջանակներում Գորիս խոշորացված համայնքում կիրականացվի  համայնքային բյուջեի մոնիտորինգ և կպարզվի նաև, թե որքանով են երիտասարդները ներգրավված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։  Գործընթացն ավելի բաց և թափանցիկ դարձնելու նպատակով ծրագրի արդյունքում կմշակվի համայնքի երիտասարդական քաղաքականություն և կներդրվի համայնքում՝ ապահովելու հետագա տարիների իրականացվող գործողությունները:

    

#InformedArmenia #ԻրազեկՀայաստան #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia#EJC #PT