«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՅԻ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ
ԳՈՒՄ ՀԿ-ն մեկնարկեց «Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագիրը։
«Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագիրը իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO-ի կողմից` Եվրոպական միության ( European Union in Armenia ) համաֆինանսավորմամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center ՀԿ-ի կողմից ղեկավարվող #ԻՐԱԶԵԿ_ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակներում:
Մեկնարկային հանդիպումը տեղ է ունեցել ապրիլի 2-ին Գորիսում՝ Գորիսի պետական համալսարանում։
Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության ապահովմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ և ջատագովություն։
Հանդիպումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։ Հանդիպմանը մասնակցել են Գորիս համայնքի երիտասարդներ, ԳՊՀ ուսանողներ և դասախոսներ, ՔՀԿ ներկայացուցիչներ։
Մեկնարկային հանդիպմանը հաջորդել են ֆոկուս-խմբային քննարկումներ Գորիսի և Վերիշեն ու Ակներ բնակավայրերի երիտասարդների հետ։
#InformedArmenia #ԻրազեկՀայաստան #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia#EJC #PT