ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հունիսի 26-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային կոորդինացիոն հանդիպում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 1-ից մեկնարկած «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնող կոալիցիայի գործըկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

                

Հանդիպման ընթացքում ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի և ծարգրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյանի կողմից ներկայացվեցին ծրագրի հիմնական բաղկացուցիչները և առանցքային գործողությունները: Ակտիվ քննարկումների և ընդհանուր մոտեցումների հստակեցման արդյունքում ուղենշվեցին այնի հիմնական սկզբունքները, որոնք կապահովեն ծրագրի իրականացման ընթացքում գործողությունների համակարգաման արդյունավետ մեխանիզմների կիրառումը և ռեսուրսների արդյունքահեն համադրումը:

           

Հանդիպման երկրորդ մասում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի և կոնսորցոիումի անդամ կազմակերպությունների միջև պայմանգրերի կնքման պաշտոնական արարողության արդյունքում ամրագրվեցին գործըկերության հիմնական սկզբունքները, հստակցվեցին գործողությունների ուղղվածությունները՝ ինչպես նաև սահմանվեցին հստակ ժամկետներ նախատեսված ծավալների ապահովման ուղղությամբ:

                                                        

«Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակներում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ կազմակերպությունների կոալիցիայի կողմից: