ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ի հետ համատեղ ԵՄ կողմից համֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու ԳՈՒՄ ՀԿ –ի թիրախ Սյունիքի և Արարատի մարզերի համայնքահեն երիատասարդական կենտրոնների կողմից երիտասարդների զարգացմանն ուղղված ծառայությունների մատուցման փաթեթների մշակման և կիրառմանն ուղղված դասընթացների տրամադրման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն ուղղված է հզորացնելու Գորիս և Ուրցաձոր խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում:
Ծառայությունների մատուցման փաթեթների մշակման և կիրառմանն ուղղված դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով:
- ԳՈՒՄ ՀԿ-2018/Դ/29 – «Քաղաքացիական հասարակության զարգացում» թեմայով ծառայության մատուցման փաթեթի մշակում և կիրառմանն ուղղված դասընթացի տրամադրում,
- ԳՈՒՄ ՀԿ-2018 /Դ / 30 – «Մասնագիտական կողմնորոշում և կարողությունների
- զարգացում» թեմայով ծառայությունների մատուցման փաթեթի մշակում և կիրառմանն ուղղված դասընթացի տրամադրում,
- ԳՈՒՄՀԿ-2018/Դ/31–«Զբաղվածության խթանում և աշխատանքային շուկա» թեմայով ծառայությունների մատուցման փաթեթի մշակում և կիրառմանն ուղղված դասընթացի տրամադրում,
Մրցույթին կարող են մասնակցել խորհրդատուներ, անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 22.05.2018թ., ժամը 18:00 -ն՝ [email protected] հասցեով:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետիսյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:
Ստորև ներկայացված կարող եք տեսնել Ծառայությունների Առաջադրանքի Պայմանները.