«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսի քաղաքային պատկերասրահի և սոցիալական ոլորոտւմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ու աջակցությամբ Գորիս համայնքում կազմակերպում է «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդես-վաճառքը նպատակ ունի՝
- Աջակցել Սյունիքի մարզի ստեղծագործողներին հասարակությանը ներկայանալու իրենց աշխատանքներով:
- Նպաստել Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների համար տնտեսական զարգացման հնարավորությունների ստեղծմանը:
Ցուցահանդես- վաճառքը կտարբերվի նախկինում կազմակերպված մյուս ցուցահանդեսներից, քանի որ վաճառքից գոյացած գումարների 15%-ը կնպատակաուղղվի ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շահառու ընտանիքների տնտեսական խնդիրների լուծմանը:
Ցուցահանդես-վաճառքին իրենց մասնակցությունը կարող են ունենալ բոլոր այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք ունեն ստեղծագործական աշխատանքներ: Ցուցահանդեսին կներկայացվեն արվեստի և մշակութային իրեր` նկարներ, քանդակներ, փայտե աշխատանքներ, գոբելեն, մակրոմե, ասեղնագործության և այլ ձեռքի աշխատանքներ:
Այն անձիք և կազմակերպությունները, ովքեր հետաքրքրված են իրենց աշխատանքները ներկայացնելու ցուցահանդես-վաճառքին, կարող են դիմել մինչև ս.թ. փետրվարի 23-ը՝ զանգահարելով (+374 93) 28 79 02 հեռախոսահամարով (Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյան):
Ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա Գորիսի քաղաքային պատկերասրահում մարտի 2-ին, ժամը 15:00-ին:
Մասնակցելով ցուցահանդես-վաճառքին՝ նպաստենք խոցելի ընտանիքների բարեկեցությանը
Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Ներդաշնակ հասարակություն «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջոցով Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Շահառու ընտանիքների և ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 231733 Աննա Դանիելյանին: