«ԼԻՆԵԼՈՎ ԱԿՏԻՎ ՄԻԱՑԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ»/ԼԱՄՓ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԼԱՄՓ, Գորիս, 2018

«Լինելով ակտիվ միացիր փոփոխությանը» համայնքային հիմնախնդիրների վերհանման միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում

 

 

2018թ. հունվարի 25-ին ՀՀ Սյունքի մարզի Գորիս խոշորացված համայնքում՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցավ  «Լինելով ակտիվ միացիր փոփոխությանը»/ԼԱՄՓ համայնքային հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հանրային միջոցառում: ԼԱՄՓ-ը կազմակերպվել էր «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից, «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

        

ԼԱՄՓ-ի նպատակն էր համայնքի բնակիչների, ՏԻՄ ներկայացուցիչների, գործարարների, կրթական հաստատությունների ղեկավարների և բոլոր մյուս շահագրգիռ կողմերի ամիջական մասնակցությամբ ընտրել այն հիմնախնդիրները, որոնք համապատասխան լուծումներ են ստանալու ծրագրի իրականացման ընթացքում:

Միջոցառմանը մասնակցում էին Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Քարահունջ և Ակներ բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ Լուսինե Ավետյանը և Ապարտակ Մինասյանը, համայնքապետարանի տարբերի բաժինների ղեկավարաներ, ՔՀԿ-ների, միջազգային և բիզնես կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

      

Բոլոր հիմնախնդիրները յուրովի ներկայացվեցին Գորիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի ակտիվ և բարձ մոտիվացված երիտասարդների կողմից:

 

Երիտասարդների կողմից, յուրօրինակ ներկայացումների միջոցով ոչ միայն վերհանվեցին Գորիս խոշորացված համյնքում առկա առաջնային հիմնախնդիրներ, այլև առաջարկվեցին դրանց կարգավորման հստակ քայլեր և լուծումներ: Ընդհանուր առմամբ համայնքի երիտասարնդերի կողմից բարձրաձայնվեցին 8 ոլորտային հիմնախնդիրներ.

  • Մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների զարգացում
  • Մարզական կյանքի ակտիվացում/մարզադահլիճի վերանորոգում
  • Իրավունքների վերաբերյալ իրազեկվածություն բարձրացում
  • Զբոսաշրջության զարգացում
  • Աղբահանություն կազմակերպան արդյունավետության բարձրացում
  • Մշակույթային կյանքի ակտիվացում
  • Ակտիվ ժամանցի կազմակերպում
  • Գրադարանների հագեցվածություն և արդիականացում

  

Միջոցառման ընթացքում համայնքի բնակիչները, ՏԻՄ ներկայացուցիչները. կրթական հաստատությունների ղեկավարները և բոլոր մյուս շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց հույզերը և քվեարկության միջոցով իրենց ընտրությունը կատարելու վերհանված հիմնախնդիրների առաջնահերթության վերաբերյալ, որոնցից 4 առաջնահերթ հիմնախնդիրները լուծումններ են ստանալու միջսեկտորալ համագործակցության և ռեսուրսների արդյունավետ համադրման միջոցով իրականացված նախաձեռնությունների շնորհիվ:

 

#STRONGCSOs #YCCA #LAMPGORIS2018