«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՄ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՒՄ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ  «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի թիրախ համայնքներում սոցիալական և բիզնես ուղղվածության, իրազեկության բարձրացման և կազմակերպական կարողությունների զարգացման ոլորտներում բազմաբովանդակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ղեկավարների աշխատանքային հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին.

  • «Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Տեր Ղազարյանը և մշտադիտարկման մասնագետ Կարեն Առաքելյանը,
  • «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, կազմակերպական կարողությունների զարգացման ղեկավար Աննա Ավետիսյանը և ծրագրի համակարգող Դավիթ Հակոբյանը,
  • HDP հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սարգիս Մանուկյանը,
  • «Ապավեն համայնքներին» բարեգործական ՀԿ-ի տնօրեն Արմեն Մանասյանը,
  • «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աիդա Ավետսիյանը և մեդիա համակարգող Քնարինե Սարգսյանը:

                                

Հանդիպումը նպատակ ուներ քննարկել և հստակեցնել ընդհանուր ռազմավարական մոտեցումները, ծրագրերի արդյունավետության ապահովման չափորոշիչները, ապահովել գործըկեր կազմակերպություների միջ հաղորդակցության և ինֆորմացիայի փոխանակման ժամանակակից հարթակների ստեղծումը՝ տարբեր ծրագրերում ներգրավված ռեսուսրների համադրման, գործողությունների արդյունավետության բարձրացման և համագործակցության զարգացման նպատակով:

                           

#LidianArmenia #PandT #SED