ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային կորդինացիոն հանդիպում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի գործըկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ԳՈՒՄ ՀԿ կազմակերպական կարողությունների զարգացման ղեկավար Աննա Ավետիսյանի կողմից ներկայացվեցին ծրագրի հիմնական բաղկացուցիչները և առանցքային գործողությունները: Ակտիվ քննարկումների և ընդհանուր մոտեցումների հստակեցման արդյունքում որոշվեց ձևավորել համակարգող խորհուրդ, որի աշխատանքները կապահովեն և կերաշխավորեն ծրագրի իրականացման ընթացքում գործողությունների համակարգաման արդյունավետ մեխանիզմների կիրառումը և ռեսուրսների արդյունքահեն համադրումը:

                            

Հանդիպման երկրորդ մասում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի և կոնսորցոիումի անդամ կազմակերպությունների միջև պայմանգրերի կնքման պաշտոնական արարողության արդյունքում ամրագրվեցին գործըկերության հիմնական սկզբունքները, հստակցվեցին գործողությունների ուղղվածությունները՝ ինչպես նաև սահմանվեցին հստակ ժամկետներ նախատեսված ծավալների ապահովման ուղղությամբ:

                 

Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Գորիսի և Ուրցաձորի խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:

                                                                                                                                  

*«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականող կոնսորցիում. «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ, «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամ և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ:

#PandT #YCCA #STRONGCSOs