«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում ս/թ. մայիսի 3-4-ին Սյունքի մարզի ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացը նպատակ ուներ բարելավելու թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման ուղղությամբ:
Դասընթացը տեղի է ունեցել Կապան քաղաքում՝ «Ծիածան» ՀԿ-ի գրասենյակում: Դասընթացին մասնակցել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի թվով 20 մասնակից:
Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի փորձառու դասընթացավար Արթուր Վարդազարյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման գործընթացի հիմնական քայլերին, գործնականում սահմանել իրենց կազմակերպությունների տեսլականները, կատարել ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն:
Դասընթացի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԳՈՒՄ ՀԿ-ին արդյունավետ դասընթացի համար՝ կարևորելով կազմակերպության մեծ ազդեցությունն ու ներդրումը ՀԿ-ների կարողությունների զարգացման գործընթացում:
Դասընթացի ամփոփման ժամանակ բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: