«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Ikigai Armenia-ի հետ համատեղ ջանքերով մոտ ապագայում Գորիսում և համայնքի գյուղական բնակավայրերում արցախցի փոքրիկների համար կստեղծվեն ժամանցային և զարգացման կենտրոններ:
Նախագծի իրականացմանը ֆինանսական և նյութական աջակցություն են ցուցաբերում Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի, Գազպրոմ Արմենիայի Ուսումնասպորտային համալիրի սաները, ուսուցիչները, տնօրինությունը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ:
Նվիրատուների կողմից հավաքագրված գրքերի, ժամանցային և զարգացնող խաղերի, գրենական պիտույքների փաթեթները արդեն Գորիսում են և փոխանցվել են ԳՈՒՄ ՀԿ-ին։
Կրթահամալիրների սաների կողմից արցախցի փոքրիկներին են փոխանցվել նաև նամակներ՝ նշելով, որ անպայման կսպասեն պատասխանի:
ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում երկու կրթահամալիրներին և քաղաքացիներին՝ ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնում, որ համագործակցությունը կշարունակվի:
Ժամանցային և զարգացման կենտրոնները կստեղծվեն Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:
Մանրամասները շուտով…