ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՄՂԻՑ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 4 ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»  հասարակական կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Գորայք համայնքներում  իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում բարելավվել են ԳՈՒՄ ՀԿ-ի երիտասարդ մոնիտորների խմբերի  կարողությունները հանրային վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ և ձևավորվել են 5-7 հոգանոց  մշտադիտարկման  խմբեր։ Իրականացվել  է Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ խոշորացված համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի և բյուջեների կատարողականների  մշտադիտարկում և մշակվել է դրանց բարելավմանն ուղղված  առաջարկությունների փաթեթներ։ Ձևավորվել է  համագործակցության հարթակներ կազմակերպության և մարզի երիտասարդական հարցերով շահագրգիռ բոլոր կառույցների միջև՝  ՏԻՄ և մարզային կառույցների ներգրավմամբ։

Արդյունքում՝ Երիտասարդների կոմղից ՀՀ Սյունիքի մարզի 4 խոշորացված համայնքներում  (Գորիս, Տեղ, Սիսիան, Գորայք)  իրականացվել են  հանրային ծառայությունների ոլորտի  հետազոտություններ, որոնց ամփոփ արդյունքները ներկայացված են ստորև՝ համապարփակ զեկույցների տեսքով, ըստ համայնքների և ոլորտների.