Սույն թվականի հունվարի 25, 26, 27-ին կայացավ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի թիրախ համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական խմբերի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը։
Եռօրյա դասընթացին մասնկացել են Գորիս, Տաթև և Սիսիան համայնքների միջոլորտային գերատեսչական խմբերից ձևավորված մոնիտորինգային հանձնախմբերի անդամները ընդհանուր՝ 20 մասնակից։
Դասընթացի օրակարգը ներառել է հետևյալ թեմաները՝
Համայնքի բյուջե. հիմնական հասկացությունները և սկզբունքները
Բյուջետավորման գործընթացի մասնակցայնությունը
Համայնքի բյուջեի հաշվետվողականության ապահովումը
Խնդրի սահմանում և շահերի պաշտպանության նպատակների համաձայնեցում
Ինչպե՞ս է տեղի ունենում փոփոխությունը
Բյուջետային ծրագրերի մոնիթորինգ։
Եռօրյա դասընթացը վարել են ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանն ու դասընթացավար Տիգրան Պետրոսյանը:
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO և Family and Community NGO / Ընտանիք և Համայնք ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։