«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օգոստոսի 20-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքը «Ապագայի շողեր» ՀԿ-ի՝ որպես սոցիալական ձեռնարկության, կազմակերպած առաջին ցուցահանդեսն էր, որին կազմակերպությունը հանդես եկավ «Ջերմուկ Հանդիքրաֆթս» ապրանքանիշով: Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները պատրաստվել են տեղի թվով 7 կանանց և 12 դպրոցահասակ աղջիկների կողմից, որոնք հնարավորություն ունեցան նաև վաճառել պատրաստած հուշանվերները և ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին Ջերմուկ քաղաքի, շրջակա բնակավայրերի և զբոսաշրջիկների ավելի քան 500-550 ներկայացուցիչներ: Ներկայացված բոլոր աշխատանքները արժանացան զբոսաշրջիկների և…

Read More >>