«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում Տեղ բնակավայրում տեղի է ունեցել «Երիտասարդների մասնակցությունը Տեղ համայնքի զարգացման գործընթացում» թեմայով համայնքային ֆորում, որին մասնակցել են համայնքի բնակավայրերի ակտիվ երիտասարդներ։

Ֆորումի ընթացքում՝
ներկայացվել է Տեղ խոշորացված համայնքում իրականացված «Երիտասարդների մասնակցությունը Տեղ համայնքի զարգացման գործընթացում» հետազոտության արդյունքները,
իրականացվել է հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների հավաքագրում՝ մասնակիցներին բաժանելով 4 խմբի,
մասնակիցները ներկայացրել են իրենց կողմից վեր հանված առաջարկությունները։


Հավաքագրված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Տեղի համայնքապետարանին՝ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։