ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակներում  տրամադրված «Հասանելի բուհական կրթություն»  ենթադրամաշնորհային  ծրագրով հրավիրում է անհատ փորձագետներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու փորձագիտական աշխատանք իրականացնելու  ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի  մարզի բարձրագույն  ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներում։

Փորձագետը պետք է կազմի համալսարանական կրթական ծրագրերի և համալսարանում առկա այլ ակադեմիական հնարավորությունների հայտարարությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան տեքստեր գրելու վերաբերյալ ուղեցույց, այդ թվում՝

  • մագիստրոսական կրթական ծրագրերի վերաբերյալ հայտարարության օրինակելի նմուշի կազմում,
  • ասպիրանտական կրթական ծրագրի վերաբերյալ հայտարարության օրինակելի նմուշի կազմում,
  • ամառային դպրոցի հայտարարության օրինակելի նմուշի կազմում,
  • ինչպես նաև կրթական ու ակադեմիական ծրագրերի մասին հայտարարությունները շրջանառելու արդյունավետ մեխանիզմների մասին ուղեցույց։

Մրցույթին կարող են մասնակցել անհատ փորձագետներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք  վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան    որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել լրացված գնային առաջարկի տեսքով՝ մինչև 28.02.2019թ., ժամը 23:00 -ն՝ [email protected] հասցեով:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 077231733 հեռախոսահամարով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:

 Ստորև ներկայացված հղմամբ կարող եք տեսնել գնային առաջարկի ձևանմուշը.

http://gumiso.am/wp-content/uploads/2019/02/Գնային-առաջարկ.docx