ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԱԿՏԻՎ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ԳՈՐԱՅՔ
«Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 25-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղական բնակավայրերում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց համայնքային ժողով: Համայնքային ժողովը նպատակ էր հետապնում ծրագրի շահառուներին՝ գյուղի բնակիչներին, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու հուլիսի 9-ին և 10-ին կայացած խմբային-ոլորտային քննարկումների արդյունքում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիրների վերծուծույթունը և առաջնահերթությունները, մասնակիցներին ներկայացնելու 2012-2018 թվականների ընթացքում Գորայքում իրականացված համայնքային զարգացման ծրագրերը, ժողովի մասնակիցների առաջարկությամբ ընտրելու և ձևավորելու համայնքային ակտիվ խումբ, ինչպես նաև ֆորմալացնելու ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Գորայքի համայնքապետարանի միջև համագործակցությունը:
Համայանքային ժողովի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Գորայք համայնքի ղեկավա Առուստամ Առուսատամյանը և Լիդիան Արմենիա ընկերության մշտադիտարկման մասնագետ Արթուր Հովհաննսիյանը:
Ժողովի առաջին մասում Գորայք համայնքի ղեկավար Ա. Առուսատամյանը իր ներկայացման ընթացքում մանրամասն անդրադարձավ 2012-2018թթ ընթացքում համայնքապետարանի բյուջեով իրականացված զարգացման ծրագրերին, ներկայցրեց առաջիկայում նախատեսված և պլանավորված ծրագրերը և հորդորեց բնակիչներին և մյուս շահագրգիռ կողմերին ակտիվորեն ներգրավվելու համայնքային զարգացման գործընթացներում:
Համայնքի ղեկավարի կողմից ծրագրային հաշվետվությանը հաջորդիվ Գորայքում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիների փորձագիտական վերլուծության արդյունքների ներկայացմամբ հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Ա. Տոռոզյանը: Ներկայացման ընթացքում մանրամասն քննարկվեցին այն բոլոր հիմնախնդինրեը, որոնք բարձրաձայնվել և ներկայացվել էին անմիջապես բնակիչների և մյուս շահագրգիռ անձանց կողմից: Գորայքում վերհանված հիմնախնդիրների ամփոփումը ներկայացված է դիագրամ 1-ում.
Վերլուծության արդյունքների ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում հավաքագրվեցին այն բոլոր առաջարկությունները, որոնցով հանդես եկան համայնքյաին ժողովի մասնակիցները, պարզաբանվեցին բոլոր հուզող հարցերը և հստակեցվեցին վերհանված հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները:
Նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման և համայնքային զարգացման գործընացների ակտիվացման և մասնակցայնության ապահովման նպատակով ժողովի ընթացքում ձևավորվեց նախաձեռնող ակտիվ խումբ՝ մասնակիցների անմիջական առաջարկությունների և ընտրության արդյունքում: Համայնքային ակտիվ խմբի կազմը ձևավորվեց 16 անդմաներից՝ իր մեջ ներառելով Գորայքի կանանց, երիտասարնդների, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների:
Համայնքային ժողովի վերջնամասում «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Գորայքի համայնքապետարանի միջև նախատեսվող համագործակցությունը ֆորմալացնելու, համագործակցության ընդհանուր եզրերը և կողմերի պարտավորությունները հստակեցնելու, պլանավորված համայնքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետությունը ապահովվելու նպատակով տեղի ունեցավ համագործակցության հուշագրերի կնքման պաշտոնական արարողություն: