ԳՈՒՄ ՀԿ 2018-2020 թթ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ
2017 թ.-ի սեպտեմբերի 29-30-ին, Գորիս քաղաքում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԳՈՒՄ ՀԿ աշխատակազմի, ՀԿ և խորհրդի անդամների մասնակցությաբ: Աշխատաժողովը նպատակ ուներ մասնակցային սկզբունքով մշակել ԳՈՒՄ ՀԿ-ի 2018-2020 թթ.-ի ռազմավարական պլանը:
Հանդիպման առաջին օրը, աշխատաժողովի բացման խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը՝ ներկայացնելով ադապտացիայի շղթան և փոփոխությունների վրա ազդող արտաքին և ներքին գործոնները: Հանդիպման ընթացքում համապատասխան զեկուցումներով հանդես եկան նաև ԳՈՒՄ ՀԿ-ի կազմակերպական կարողությունների զարգացան ղեկավար Աննա Ավետիսյանը, ով ներկայացրեց կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների գնահատման հաշվետվությունը և ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյանը, ով ներկայացրեց ռազմավարության կատարողականությունը:
Ակտիվ քննարկումների արդյունքում սահմանվեցին ռազմավարական պլանի նպատակը և դրա պլանավորման կառուցվածքը: Այնուհետև կազմակերպական ուժեղ և թույլ կողմերի բացահայտման, ինչպես նաև հնարավորությունների և սպառնալիքների ուղենշման նպատակով իրականացվեց SWOT վերլուծություն՝ հիմնվելով դիպուկ օրինակների ուսումնասիրության և երկար տարիների փորձառության վերլուծության վրա:
Հանդիպման երկրորդ օրը միասնական և ակտիվ քննարկումների միջոցով կատարվեց կազմակեպության ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն, ամփոփվեցին SWOT վերլուծության արդյունքները. մշակվեց ռազմավարական ուղղությունների և գործողությունների պլանը, ինչպես նաև սահմանվեցին ԳՈՒՄ ՀԿ տեսլականը և առաքելությունը: