Սյունիքի 3 համայքներում այլևս առկա են տեղական սոցիալական պլանները և տեղական սոցիալական ծրագրերի փորձարկումն արդեն իսկ ընթացի մեջ է։
Այս առիթով սույն թվականի մարտի 9-ին Հիլֆսվերկ Ինթերնեյշնլը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն համատեղ կազմակերպել են «ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ» ծրագրի միջնաժամկետ արդյունքների ներկայացմանը նվիրված տարածաշրջանային կլոր սեղան-քննարկումը։
Կլոր սեղան-քննարկման նպատակն էր «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում մշակված տեղական սոցիալական ծրագրերի ու մոնիթորինգի նախնական արդյունքների ներկայացումն, ինչպես նաև ՔՀԿ-ների դրամաշնորհային ծրագրերի հանձնման արարողությունը։
Քննարկման ընթացքում միջոլորտային ցանցերի ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց համայնքների տեղական սոցիալական պլանները, դրանց ընթացքն, ինչպես նաև դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվել են ծրագրի ընթացքում։
Քննարկմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի, Տաթևի, Սիսիանի և Գորիսի համայնքապետարանների, միջոլորտային համագործակցության ցանցերի, տեղական և միջազգային ՀԿ-ների, ինչպես նաև հարակից այլ կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ելույթ են ունեցել ծրագրի ղեկավար Նիկոլ Բաուերը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր- նախագահ, ծրագրի ազգային համակարգող Միրա Անտոնյանը, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, տեղական սոցիալական ծրագրերը ներկայացնող միջգերատեսչական խմբերի անդամները։
Հանդիպումն ամփոփվեց դրամաշնորհների շնորհման արարողությամբ։
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանիսոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիականզարգացմանգործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցությանգործառնական ստորաբաժանման կողմից։