«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ թիրախ համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական խմբերի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց։
Հանդիպմանը մասնկացել են Գյումրի և Ախուրյան համայնքների միջոլորտային գերատեսչական խմբերից ձևավորված մոնիտորինգային խմբերի անդամները։
Հանդիպմանը քննարկվեց համայնքի բյուջեն, պլանավորվող միջոցառուներն ու ծրագրերը, դիտարկվեց բյուջետավորման գործընթացի մասնակցայնությունը, դրա առանձնահատկությունն ու հնարավորությունները համայնքի բնակչության ներգրավման տեսանկյունից։
Քննարկվեց համայնքի բյուջեի հաշվետվողականության ապահովումը՝ ներառելով տեղեկություններ բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ:Անդրադարձ կատարվեց ՇՊ խնդիրների և նպատակների համաձայնեցմանը։ Ներկայացվեց նպատակն ու արդյունքները, որոնք ապահովում են հանրային քաղաքականության փոփոխությունը և նպաստում վերջնանպատակի իրականացմանը։
Դասընթացի վերջին օրը նվիրվեց բյուջետային ծրագրերի մոնիթորինգին, որը հետապնդում էր «ծրագիր-բյուջե» և «ծախսեր-արդյունք» կապերի պարզաբաման նպատակ։
Եռօրյա դասընթացը վարեցին ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանն ու դասընթացավար Տիգրան Պետրոսյանը:
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանիսոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիականզարգացմանգործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցությանգործառնական ստորաբաժանման կողմից։