«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին Երևանում՝ Իբիս հյուրանոցում, տեղի ունեցավ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ծրագրի բացման միջոցառումը։

     

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների շրջանում ֆինանսական կարողությունների և գրագիտության մակարդակի բարձրացմանը և ձեռնարկատաիրական հմտությունների զարգացմանը:
Միջոցառման բացման և ողջույնի ելույթներով հանդես են եկել ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը։

Միջոցառմանը մասնակցել են ծրագրի թիրախ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան թվով 48 երիտասարդներ, ովքեր և հանդիսանում են ծրագրի հիմնական շահառուները։

      

Ծրագրի բացմանը հաջորդել է երիտասարդների ֆինանսական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված առաջին դասընթացը՝ «Անձնական ֆինանսների կառավարում» թեմայով։
Մասնակիցների համար դասընթացը զուգահեռ սեսիաներով վարել են բիզնես դասընթացավարներ Մաննիկ Սահակյանը, Կարեն Սարգսյանն ու Մարիա Հովումյանը։

    

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը հանդիսանում է ֆինանսական գրագիտության ու գործարար հմտությունների զարգացմանն ուղղված տեսական դասընթացների, սեմինարների և արդյուքահեն պրակտիկ գործողությունների և վարժությունների համադրություն, որի իրականացման բոլոր շրջափուլերում շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և հսկողություն են իրականացնելու ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտներում փորձառու և հմուտ մասնագետներ:
#ԱնձնականՖինանսներ#HSBCtraining#PersonalDevelopmentTraining