ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ»
ԾՐԱԳԻՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center հասարակական կազմակերպության միջոցով իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում նախատեսում է Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Սիսիան և Գորայք համայնքներում ձևավորել երիտասարդ հետազոտողների/մոնիտորների խմբեր։
Եթե դուք 18-30 տարեկան եք և հետաքրքրված եք ձեր համայնքի խնդիրներով, ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ ձեր համայնքի առաջընթացին, ուզում եք պատկերացում կազմել ձեր համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի կազմման և իրականացման վերաբերյալ, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
Շտապել դիմել՝ լրացնելով օնլայն դիմում հայտը՝
https://docs.google.com/…/1FAIpQLScE1fSITvfLEPgJIn…/viewform
#InformedArmenia #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia #EJC
Ենթադրամաշնորհային Ծրագրի անվանումը՝
«ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ» |
|
Ամփոփ նկարագիր՝
Հիմնախնդիր. Թույլ են ԳՈՒՄ ՀԿ-ի հանրային վերահսկողության և մշտադիտարկման ոլորտային կարողությունները՝ համայնքային զարգացման ծրագրերի և բյուջեների վերահսկման, հանրայնացման և մասնակցայնության ապահովման համապատասխան գործիքակազմի մշակման և կիրառման գործընթացներում։ Ծրագրի նպատակը. Բարելավել կազմակերպության կարողությունները հանրային վերահսկողության և մշտադիտարկման գործընթացներում՝ շեշտադրելով համայնքներում երիտասարդների մասնակցությունը և ներգրավածությունը։ Առաջարկվող ծրագրով ԳՈՒՄ ՀԿ-ն նպատակ ունի բարելավել կազմակերպության կարողությունները համայնքներում հանրային վերահսկողության և մշտադիտարկման գործընթացներում՝ շեշտադրելով երիտասարդների մասնակցությունը և ներգրավածությունը։ Ծրագրի ակնկալվող արդյունքները. Արդյունք 1 – Բարձրացել են ԳՈՒՄ ՀԿ-ի երիտասարդ մոնիտորների խմբերի կարողությունները հանրային վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ և ձևավորվել են 5-7 հոգանոց մշտադիտարկման խմբեր։ Արդյունք 2 – Իրականացվել է Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ խոշորացված համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի և բյուջեների կատարողականների մշտադիտարկում և մշակվել է դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Արդյունք 3 – Ձևավորվել է համագործակցության հարթակներ կազմակերպության և մարզի երիտասարդական հարցերով շահագրգիռ բոլոր կառույցների միջև՝ ՏԻՄ և մարզային կառույցների ներգրավմամբ։ |
|
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Մոնիտորիների խմբերի ձևավորում և Երիտասարդ մոնիտորների կարողությունների զարգացում։ Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ համայնքներում կձևավորվեն 5-7 հոգանոց մոնիտորների խմբեր, որոնց կտրամադրվեն «Համայնքի հնգամյա զարգացման ծրագրերի կառուցվածքը, մշակման ընթացակարգը», «Համայնքների տարեկան պլանների մշակում», «Համայնքայի բյուջեի կառուցվածք և մշակման գործընթացի առաձնահատկությունները», «Մշտադիտարկում, մշտադիտարկման մեթոդներ և գործիքակազմ» թեմաներով դասընթացներ։ Հնգամյա զարգացման ծրագրերի մոնիտորինգի իրականացում, զեկույցի պատրաստում. Մոնիտորները կիրականացնեն թիրախ համայնքների հնգամյա զարգացման ծրագերրի մոնիտորին, ոորնց արդյունքների հիման վրա, ծրագրի սոցիոլոգի կողմից կպատրաստվի զեկույց։ Համայնքային ֆորումների իրականացում և առաջարկությունների փաթեթի պատրաստում Թիրախ համայնքներում կիարականցվեն մեկական համայնքային ֆորումներ և բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված կմշակվեն առաջարկությունները, որոնք կներկայացվեն թիրախ համայնքների ՏԻՄ-երին հնգամյա զարգացման ծրագրերի բարելավման նպատակով: Համայնքային հանդիպումներ ՏԻՄ-երի հետ. Թիրախ համայնքներում կիրականացվեն մեկական հանդիպումենրի ՏԻՄ-երի և երիտասարդների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում մշակված առաջակությունների փաթեթները կներկայացվեն թիրախ համայնքների ՏԻՄ-երին հնգամյա զարգացման ծրագրերը բարելավելու նպատակով։ Համայնքային հնադիպումների ընթացքում կքննարկվեն նաև երիտասարդների և ՏԻՄ-երի հետագա համագործակցության մոդելներ |
|
Տևողությունը՝ | 15 հուլիս – 15 նոյեմբեր, 2019 |
Վայրը՝ | ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս, Սիսիան, Գորայք, Տեղ համայնքներ |