«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2019 թ.-ի մարտի 5-ին կայացավ Եվրոպական միության ( European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն և կրթություն. Համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ընթացքում մշակված Սոցիալական գործընկերության համայնքային մոդելի արդյունավետության ապահովման ուղղիների շուրջ կլոր սեղան քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Կլոր սեղան քաննարկումը կազմակերպվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) աջակցությամբ «Առանց հղումների իրավունքի» հատուկ մեթոդաբանությամբ, որը լավագույն հարթակ է ստեղծում շահագրգիռ կողմերի համար՝ ներկայացնելու բոլոր մտահոգող հիմնահարցերը, ինչպես նաև անկաշկանդ և կառուցողական երխոսության արդյունքում եզրագծելու համագործակցության խորացման և համայնքաին մոդելի կատարելագործման ուղղությունները:

         

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերի շարքում քննարկվեցին նաև միջին մասնագիտական կրթության սոցիլական գործընկերության համայնքային մոդելի ներդրման շուրջ համագործակցության, համայնքների տնտեսական զարգացման գործառույթի խթանման, տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

          

«Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնող կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։