«ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

«ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Այսօր՝ հունվարի 18-ին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները ևս իրազեկվեցին «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի վերաբերյալ։
Ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

      

«Հասանելի բուհական կրթություն» ծրագիրը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։

     

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Հրանուշ Բաղդասարյանը ողջունեց ծրագրի գաղափարը և ընդգծեց իրենց բուհում դրա իրականացման անհրաժեշտությունը։