ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ │ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ

 

Հայտարարության ծածկագիր՝ # 2018/Ա/01

Պաշտոնը`  Ծրագրի օգնական

Հայտարարության սկիզբը՝ հուլիս 2

Հայտարարության վերջնաժամկետը՝ հուլիս 23
Տևողությունը`   2018 թ.օգոստոս-սեպտեմբեր
Վայրը`  Ջրաշատ 1, Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ 

Պոդլասկա տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»ի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից մեկնարկած «Երիտասարդները, որպես համայնքի փոփոխության դերակատարներ» /SGS/ SGC-020-13 ծրագրի կոնսոցիումի անդամ «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ն հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ:

Աշխատանքային պարտականություններ`

Ծրագրի օգնականը պատասխանատու է լինելու ծրագրի շրջանակներում ձևավորված երկու երիտասարդական համախմբման կենտրոնների համար «Մասնագիտական կողմնորոշում և կարողությունների զարգացում» թեմայով ծառայությունների մատուցման փաթեթի մշակման և կիրառմանն ուղղված դասընթացի կազմակերպման համար, Ծառայությունների փաթեթը ուղղված կլինի համախմբման կենտրոնների կարողությունների զարգացմանը` հետևյալ ոլորտներում՝ մասնագիտական կողմնորոշում և համակարգչային ծառայություններ: Ծառայությունների փաթեթը ներառելու է դասընթացի մոդուլ, մասնակցի ձեռնարկ, ընթերցանության նյութեր: Ծառայությունների փաթեթը կներառի  նաև վերոհիշյալ ուղղություններով մասնակիցների համար 2 օրյա TOT- ի իրականացում:: Ծրագրի օգնականն անմիջականորեն ենթարկվում է Ծրագրի համակարգողին:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն
  • առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • համակարգչային ծրագրերի /MS Office/իմացություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • բարեխիղճ անձնավորություն՝ սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակությամբ:

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը (‎անգլերեն կամ հայերեն) և գնային առաջարկը` ք.Երևան Ջրաշատ 1 հասցեով` մինչև ս.թ. հուլիսի 23-ը, ժամը 18:00-ն:

Համապատասխան գնային առաջարկը հասանելի է հետևյալ հղմամբ.

https://drive.google.com/file/d/1zlpw7141zmEc49SD1MuTw1EiaC48XOXc/view?usp=sharing

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: