ԼԱՄՓ/ՈՒՐՑԱՁՈՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

ԼԱՄՓ/Ուրցաձոր/«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիր

 

Սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում կայացած «Լինելով ակտիվ միացիր փոփոխությանը»/ԼԱՄՓ համայնքային հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հանրային միջոցառման մասին պատմող տեսաֆիլմը:

Եվրոպական միության կողմից համաֆինասավորվող և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագրի նպատակն է զարգացնել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համյքների երիտասարդների կարողությունները և հմտությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:

Ծրագիրն իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ, «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ կոնսորցիումի կողմից:

«ԼԱՄՓ» միջոցառման և «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի պաշտոնական կայքում՝ այցելելով հետևյալ հղմամբ. http://gumiso.am/ycca_project_questionary/: