ՊՈԵԶԻԱՅԻ և ԱՍՄՈՒՆՔԻ 2018Թ.-Ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողները

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհավորում է Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողներին, որը տեղի ունեցավ մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում:

Առաջին հորիզոնականների հաղթողները Տաթև, Շինուհայր և Գորիս համայնքների մասնակից աշակերտներն էին, ովքեր կմասնակցեն ս.թ. մայիսի 5-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանում, կայանալիք եզրափակիչ մրցույթին.

7-րդ դասարան-Անի Մանվելյան

8-րդ դասարան-Լիլիթ Պողոսյան

9-րդ դասարան-Տաթև Թելունց

10-րդ դասարան-Լուսինե Հայրապետյան

11-րդ դասարան-Ալլա Հովհաննիսյան

12-րդ դասարան-Անի Մկրտչյան

Այս տարի ՀՀ ավելի քան 226 դպրոցներից թվով 719 աշակերտներ կմրցեն 10 մարզային մրցույթների շրջանակներում:

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հանդիսանում էհամապետական մակարդակում Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի կազմակերպիչը:

Գորիսի մարզային մրցույթի ժյուրիի անդամներն էին ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Հայաստանում խաղաղության կորպուսի ղեկավար Սոնի Լու-ն, Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գոհար Ղազարյանը և Հայաստանում խաղաղության կորպուսի կամավոր Ալեն Չունգը:

Գորիսի մարզային մրցույթի բացման խոսքով հանդես եկավ Գորիսի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Սյունիքի մարզային հովանավորն է հանդիասնում Քրոնիմեթ բարեգործական հիմնադրամը:

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հանդիասանում է մրցույթի ազգային հովանավորը: