ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ վարորդներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու  ծառայության մատուցման գնանշման հարցում:

Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող անհատները կարող են լրացնել կից գնառաջարկը՝ հավելված 2, և վերջինիս էլեկտրոնային տարբերակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն ուղարկել  հետևյալ հասցեով` ք. Գորիս, Խորենացի 41, «ԳՈՒՄ» ՀԿ գրասենյակ կամ ք. Երևան, Հերացի 2ա/39 հասցեով մինչև 2017թ. դեկտեմբերի 8-ը:

Պահանջվող աշխատակցի աշխատանքային նկարագիրը կից ներկայացված է.

Վարորդի աշխատանքի նկարագրություն (1)

Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԳՈՒՄ ՀԿ գրասենյակ`+374 94 14-88-64  կամ  +374 77 23-17-12 հեռախոսահամարներով:

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրն իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ, «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ կոնսորցիումի կողմից: