«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ» ԾՐԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ» ԾՐԱԳԻՐ

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ
2017թ. հոկտեմբերից մեկնարկել է «Հայաստանում քաղաքականության մշակման
միասնական կառավարման մոդել» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` աջակցել ժողովրդավարական կառավարման կայացմանը
որոշումների ընդունման գործընթացում՝ քաղաքացիական մասնակցության
բարձրացման միջոցով:

Ծրագրի իրականացման առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ՀԿ Կենտրոնի
առաջնորդությամբ կոնսորցիումը նախատեսում է ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել
հանրային ներկայացումներ, որոնք ներառում են.

1. «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել»
ծրագրի ներկայացում,
2. Առկա E-Draft.am մասնակցային մոդելի հնարավորությունների ներկայացում,
բաժանորդագրություն,
3. Նախարարությունների աշխատանքներին տարածաշրջանային ՔՀԿ-ների
ներգրավման մեխանիզմների ներկայացում:

Սյունիքի մարզում հանդիպումը կազմակերպվում է Գորիս քաղաքում, դեկտեմբերի 20-
ին, ժամը 11:00-12:00, «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ի` Սյունիք Ինֆոտան դահլիճում,
(Օրբելյանների 18/2):

ՀԿ կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մարզային հանդիպմանը:

Շնորհակալ կլինենք, եթե վերջինիս մասնակցելու Ձեր որոշման վերաբերյալ ՀԿ-
կենտրոնին տեղեկացնեք մինչև ս/թ դեկտեմբերի 17-ը, ժամը 18:00-ը` գրելով
[email protected] էլ. հասցեին կամ զանգահարելով 091743315 հեռախոսահամարով: