ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՌԱՋԱՏԱՐ և ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՌԱՋԱՏԱՐ և ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ


 


ք. Երևան 

Լրիվ դրույք 

18-19.10.2017

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ

Ներբեռնել Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, Ծածկագիրը, Մրցույթի անցկացման օրը և ժամը, Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Ներբեռնել Պաշտոնի անձնագրերն ըստ ծածկագրերի

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում` Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.gov.am հայտարարությունների բաժին)։

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 9.00-ից 17.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

www.yerevan.am