«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն մեծ փորձ ունի հետազոտությունների իրականացման բնագավառում և իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում: Վերջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք հետազոտություններ ծրագրերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում:
Ընդհանուր առմամբ, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն և իր աշխատակիցները ունեն մոտ 20 հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության փորձ, ընդ որում մենք իրականացում ենք թե քանակական և թե որակական հետազոտություններ, իսկ այս ոլորտում ներգրավված մեր աշխատակցիները և փորձագետները համապատասխան մասնագիտական կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել սոցիոլոգիայի բնագավառում:
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն առաջարկում է մասնավորապես հետևյալ հետազոտական և վերլուծական ծառայությունները.
- Աշխատակիցների կարծիքի ու կարիքների բացահայտման հարցում,
- Ծրագրերի գնահատման համար իրականացվող հարցումներ, հարցազրույցներ,
- Քաղաքացիական հասարակության ոլորտում ուսումնասիրություններ,
- Հարցաթերթերի մշակում և փորձարկում,
- Իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծություն,
- Այլ ոլորտներում հետազոտություններ և վերլուծություններ` ըստ պատվերի:
Ցանկացած հետազոտության իրականացման դեպքում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն ներկայացնում է նաև առաջարկների մաս` պատվիրատու կազմակերպության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: