«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն տարբեր մասշտաբների միջոցառումներ կազմակերպելու հարուստ փորձ ունի ՝փոքր քննարկումներից մինչև մեծածավալ ներկայացուցչական համաժողովներ։ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն իրականացնում է միջոցառումների կազմակերպման հետևյալ ծառայությունները.
- Հրավիրված մասնակիցների միջազգային և ներքին ճամփորդությունների կազմակերպում,
- Գործընկեր կազմակերպության անձնակազմի համար միջազգային և ներքին ճամփորդությունների կազմակերպում,
- Վիզայի ձևակերպման կազմակերպում,
- Առողջության, դժբախտ պատահարի և կյանքի ապահովագրության կազմակերպում,
- Հրավիրատոմսերի պատրաստում և տարածում,
- Մասնակիցների օնլայն գրանցում,
- Ճամփորդական ծախսերի փոխհատուցում,
- Հյուրանոցի ամրագրում,
- Օրապահիկի վճարում,
- Օրապահիկի վճարում գործընկեր կազմակերպության անձնակազմին,
- Քեյթրինգ (Ճաշի, կոկտեյլի, նախուտեստների և սուրճի ընդմիջմանկազմակերպում),
- Միջազգային և ներքին ուղևորությունների կազմակերպում,
- Տեղական ուղեկցորդների ծառայություն,
- Համաժողովի դահլիճի ամրագրում և վարձակալություն,
- Համաժողովի սարքավորումների ապահովում,
- Համաժամանակյա և հաջորդական թարգմանություն,
- Գրավոր թարգմանչական ծառայություններ,
- Անվանանշանների (բեդջ) պատրաստում,
- Անվան ցուցանակների, համաժողովի փաթեթների և այլ ցուցանակների պատրաստում,
- Բրոշյուրների, բուկլետների և պրեզենտացիաների պատրաստում,
- Լուսանկարչական ծառայություններ,
- Քննարկումների մոդերացիա,
- Օժանդակություն փաստաթղթային աշխատանքներին,
- Հաշվետվությունների պատրաստում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: