Սկսած 2000թ.-ից «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն իրականացնում է դրամաշնորհների կառավարում: Այս ծառայությունը հասցեագրված է տեղական և միջազգային կառույցներին, ինչպես նաև անհատներին, որոնք հետաքրքրված են այլ անհատներին կամ կազմակերպություններին ֆինանսական (և ոչ-ֆինանսական) աջակցություն տրամադրել դրամաշնորհների (կրթաթոշակների կամ այլ ծրագրերի) միջոցով:
Մինչ օրս կազմակերպել է շուրջ 150 շահերի պաշտպանության և ընտրական գործընթացներին աջակցող դրամաշնորհային ծրագրերի բաշխում և վերահսկում: Մեր պատվիրատուներից են` Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակը (ԱՄՆ)` Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ) շրջանակներում:
Մեր կողմից կարող է իրականացվել ինչպես դրամաշնորհների կառավարման գործընթացի ամբողջական ցիկլ, որը ներառում է մրցույթի ձևի ընտրություն (բաց, փակ, սահմանափակումներով, մեկ կամ բազմափուլանի), ձևաչափի մշակում, հայտարարության տարածում, դիմումների ընդունման և ընտրության կազմակերպում, պայմանագրերի ստորագրում, ծրագրերի իրականացման վերահսկում և ծրագրերի փակում, այնպես ել դրա առանձին մասերը: Ծառայությունը մշակելիս մենք հաշվի ենք առնում մեր պատվիրատուի յուրաքանչյուր պահանջը` տեղայնացնելով այն Հայաստանի պայմաններին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանին +374 94 19 55 84 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով: